Uncategorized

Gagarin Cup 2021 ֆուտբոլային երիտասարդական մրցաշար

  • by

2021թ. օգոստոսի 27-ին Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքի բաց դպրոցի ֆուտբոլային դաշտում կայացավ ԴԱՐ տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի Գագարին Նախագծի «Gagarin Project Cup 2021» առաջին… Read More »Gagarin Cup 2021 ֆուտբոլային երիտասարդական մրցաշար

Աշխարհահռչակ Noma ռեստորանի համահիմնադիր, շեֆ-խոհարար Մեդս Ռեֆսլունդը` Ծաղկունքում

  • by

Հոկտեմբերի առաջին շաբաթներին Հայաստանում տեղի ունեցավ գաստրոնոմիական խոշոր իրադարձություն՝ «Հայկական ճամփորդություն» նախագիծը: Քրիստիան Բրասկ Թոմսենը՝ հայտնի խոհարարներ և ռեստորաններ ներկայացնող աշխարհում առաջին խոհարարական դեսպանության՝ Bon Vivant Communications-ի հիմնադիրը, ԴԱՐ տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի հրավերով իրականացրեց «ճամփորդություն հնագույն երկրով»՝ «Հայկական ճամփորդություն» նախագիծը, որը նվիրված է հայկական խոհանոցի վաղեմի ավանդույթներին և օգնում է Հայաստանին բացահայտել իր ժամանակակից խոհարարական լեզուն: 

Աշխարհահռչակ Noma ռեստորանի համահիմնադիր, շեֆ-խոհարա

ր Մեդս Ռեֆսլունդը, ով հայտնի է դարձել՝ որպես նոր սկանդինավյան խոհանոցի հիմնադիրներից, Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գլխատուն-ռեստորանում չորս շաբաթ շարունակ հատուկ ընթրիքներ էր պատրաստում՝ օգնելով մշակել նոր գաստրոնոմիկ ապագա ոչ միայն բուն ռեստորանի, այլև Հայաստանում այս ոլորտում ներգրավված բոլորի համար: Մեդս Ռեֆսլունդը՝ բնույթով աշխարհի ամենաստեղծագործ խոհարարներից մեկը, իր համար բացահայտեց Հայաստանի տեղական բարիքները և ուտեստներին նոր կյանք պարգևեց` դրանք ներկայացնելով իր մասնագիտական ​​փորձի և սկանդինավյան նոր խոհանոցի համի հպումով:

Գինու և հյուրընկալության փորձագետ Վերոնիկա Ջոյ Ռոգովը բարձր գնահատեց հայկական գինու որակը, ինչպես նաև դրա պոտենցիալը սոմելիեների աշխարհում հանրահռչակվելու համար: Ծրագրի շրջանակներում օգտագործվել է ավելի քան հազար շիշ հայկական գինի, և հյուրերը գնահատել են ընտանեկան գինու գործարաններից ստացված յուրահատուկ գինիների (սպիտակ, կարմիր, վարդագույն և նույնիսկ նարնջագույն) տեսականին: Ծրագրին մասնակցող շատ գինու գործարաններ մասնագետներից ստացան անգնահատելի առաջարկություններ` իրենց գինին համաշխարհային շուկայում գովազդելու համար:

Նախագծի շրջանակներում մոտ 20 երկրների հայտնի լրատվամիջոցներից ընտրված գաստրոնոմ լրագրողներ էին հրավիրված՝ լուսաբանելու այս եզակի իրադարձությունը, այդ թվում՝ Forbes (ԱՄՆ), Frankfurter Allgemeine Zeitung (Գերմանիա), Público (Պորտուգալիա), Fine Dining Lovers (Միացյալ Թագավորություն), Posta ամսագիր (Ռուսաստան) և այլք, ովքեր այցելեցին Հայաստան և ստացան խոհարարական և զբոսաշրջային հայտնագործությունների վառ փորձառություն: 

Այս ճամփորդություններն իրականացվում էին ոչ միայն Ծաղկունք ռեստորանի շուրջ, այլև նպատակ ունեին մատուցել հայկական ժառանգությունը, մշակույթը, արվեստը, խոհանոցը, գինին, երաժշտությունը, փողոցային սնունդը և այլն: Լրագրողները այցելեցին Մատենադարան` տեսնելու խոհարարական բաղադրատոմսերի ձեռագրերը, բացահայտեցին Էջմիածնի գանձերը, տարբեր շրջաններում գտնվող գինու գործարաններն ու գողտրիկ ռեստորանները և Հայաստանը տեսան թռչնի թռիչքի բարձրությունից` ճանապարհորդելով ուղղաթիռով: Ըստ Քրիստիանի, այս ուղևորության նպատակը «Հայաստանի ԴՆԹ-ի հայտնաբերումն է»:

«Հայկական ճամփորդություն» նախագիծն իրականացվել է ԴԱՐ հիմնադրամի համայնքային զարգացման Գագարին նախագծի  և Bon Vivant Communications-ի կողմից՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանի գինու և խաղողագործության հիմնադրամի և IDeA հիմնադրամի  աջակցությամբ:

Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին՝ Grand Hotel Yerevan, ImToon Dilijan, ArmFoodLab, Collective, Yeremyan Projects, Food Republic, Margaryan Business Group, In Vino, GermaniQa, Ռաֆայել Կազումյանին և իր թիմին, Կատերինա Դանեկինային համագործակցության և հյուրընկալության համար:

The first weeks of October saw a major gastronomic event in Armenia: The Armenian QuestMr. Kristian Brask Thomsen, founder of Bon Vivant Communications – a culinary embassy representing star chefs and restaurants, organized “a Quest through the Age-old Land” – The Armenian Quest, a project to celebrate the long-lasting traditions of Armenian cuisine and assist Armenia discover its future contemporary culinary language, upon the invitation of DAR Foundation for Regional Development and Competitiveness.

Mads Refslund – chef co-founder of Noma – a restaurant world-famous for revolutionizing the culinary industry and establishing the New Nordic cuisine, cooked and served special dinners at the Tsaghkunk Restaurant & Glkhatun in Gegharkunik region for four weeks, helping create a new gastronomic future to work on – not just for the restaurant itself, but for everyone in Armenia involved in the field. Mads Refslund is one of – from nature – discovered the local goods of Armenia and gave them a new life, presenting in the light of his professional experience and the touch of the New Nordic cuisine. 

Wine and hospitality expert Veronica Joy Rogov highly appreciated the quality of the Armenian wine, as well as its potential for the world sommelier base. More than a thousand bottles of Armenian wine were used within the framework of the project, and guests appreciated a selection of unique wines (white, red, rosé and even orange) from family wineries. Many wineries participating in the project received a number of invaluable recommendations for promoting their wine on the world market.

Invited to cover this unique event, selected gastro/travel journalists representing prominent media outlets from around 20 countries, including Forbes (USA), Frankfurter Allgemeine Zeitung (Germany), Público (Portugal), Fine Dining Lovers (UK), Posta Magazine (Russia) and others, visited Armenia and had a vibrant experience of culinary and touristic discoveries. These tours focused not only on the Tsaghkunk restaurant itself, but also on Armenian heritage, culture, arts, products, wines, music, street food and so forth, visiting Matenadaran to see the manuscripts of the culinary recipes, discovering Etchmiadzin, the so-called  Armenian Vatican, being hosted by wineries and cozy restaurants in different regions, and seeing Armenia from the height of a bird’s flight, traveling by helicopter. According to Kristian, the purpose of this trip is to “discover the DNA of Armenia.”

The Armenian Quest project has been implemented by the Gagarin Project of the DAR Foundation for Regional Development and Competitiveness, and Bon Vivant Communications, with the support of the Tourism Committee of the Ministry of Economy of the RA, Ministry of Education, Science, Culture and Sports of the RA, Vine and Wine Foundation and IDeA Foundation.

 

Read More »Աշխարհահռչակ Noma ռեստորանի համահիմնադիր, շեֆ-խոհարար Մեդս Ռեֆսլունդը` Ծաղկունքում

Enno Zuidema on his visit to Gagarin Valley

  • by

Նիդերլանդական աշխարհահռչակ MVRDV քաղաքային նախագծման ընկերության ուրբան ստուդիայի տնօրեն Էնո Զուիդեման այցելում է Գագարին հովիտ ու տեսնում, գնահատում տեղի զարգացման ներուժը: Այցի ավարտին զրուցել ենք… Read More »Enno Zuidema on his visit to Gagarin Valley

Նորացվող ինքնություն. հանրակրթության մեր տեսլականը

  • by

Կրթական շղթայի ինստիտուցիոնալ ու նորարարական բարեփոխումները՝ հիմնված ժառանգության վերաիմաստավորման վրա, մարդկային ներուժի զարգացման նախադրյալն են։ Որակյալ կրթությունը` հիմնված տեղական ու համաշխարհային առաջադեմ փոխառելի փորձի վրա,… Read More »Նորացվող ինքնություն. հանրակրթության մեր տեսլականը

Նյութական ժառանգություն. հազարամյակների մշակութային շերտեր Գագարին հովտում

Գագարին նախագծի շրջանակներում տարածքի նյութական մշակութային ժառանգության ուսումնասիրության նպատակով ճարտարապետ Դավիթ Նահատակյանի գլխավորությամբ ստեղծվեց Մազազ արշավախումբը: Նրանց հետազոտության զեկույցը ներկայացվեց Հայաստանի ճարտարապետների պալատում:    … Read More »Նյութական ժառանգություն. հազարամյակների մշակութային շերտեր Գագարին հովտում

Քաղաքային պլանավորման տեխնիկական առաջադրանքի ձևավորումը

Storaket ճարտարապետական ստուդիայի ղեկավար Մերուժան Մինասյանը պատմում է Գագարին նախագծի քաղաքաշինական գնահատման աշխատանքների մեկնարկի, երազելու ու երազանքներն իրականություն դարձնող խենթերի մասին: